ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Տիբեթական դեղատոմսեր
Տիբեթական հնագույն դեղատոմսերից մեկը նրանց համար է, ովքեր ցանկանում են հավերժ երիտասարդ մնալ: Այս դեղատոմսն ըստ որոշ աղբյուրների` հայտնաբերվել է տիբեթական մի վանքում, եւ այն գրված է եղել կավե աղյուսակի վրա` մ.թ.ա. 4-րդ դարում:
Եվ այսպես. առավոտյան 100-ական գրամ երիցուկը (ՐՏՎՈՔՍՈ), արեւքուրիկը, անմեռուկը (անթառամ, ոպրրՎպՐՑվՌՍ), կեչու կոկոնները կտրատել եւ փակել տարայի մեջ: Երեկոյան այս խառնուրդի վրա 0,5 լիտր եռացրած ջուր լցնել եւ 20 րոպե թրմել: Այնուհետեւ քամել թանզիֆե կտորով: Քնելուց առաջ թուրմը լցնել ոչ մեծ բաժակի մեջ, ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր, լավ խառնել եւ խմել: Հաջորդ առավոտյան մնացած թուրմի մեջ դարձյալ 1 թեյի գդալ մեղր ավելացրեք եւ նախաճաշելուց 20 րոպե առաջ խմեք: Այս պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ, մինչեւ թուրմը կվերջանա: Այս դեղատոմսը խորհուրդ է տրվում ցանկացած տարիքի մարդկանց: Այն պետք է կրկնել 5 տարին մեկ անգամ: Արդյունքում կարգավորվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, մաքրվում-հեռացվում են ճարպային եւ կրաքարային բոլոր կուտակումները, մաքրվում են արյան անոթները` էլաստիկություն ձեռք բերելով, կանխարգելվում է սկլերոզը, ինֆարկտը, հիպերտոնիան, դադարում է գլխապտույտը, տեսողությունը լավանում է, եւ երիտասարդանում է ամբողջ օրգանիզմը:
Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից: Այս հարցը շատերին է մտահոգում: Գիրությունը ոչ միայն տարբեր խանգարումների, հիվանդությունների հետեւանք է, այլեւ նոր հիվանդությունների պատճառ է դառնում:
- 1 ճ/ գ բնական մեղրը 1/2 բաժակ սենյակային ջերմաստիճանի տաք ջրի մեջ լուծել եւ առավոտյան քաղցած ստամոքսին խմել: Այնուհետեւ 2 ժամ ոչինչ չուտել: Նույն լուծույթից խմել նաեւ քնելուց 2 ժամ առաջ: Մեկ ամիս շարունակ ամեն օր պետք է նույնը կրկնել: Այնուհետեւ 1-2 շաբաթ ընդմիջումից հետո շարունակեք կուրսը:
- Մանր կտրատել թրթնջուկը (քՈՉպսՖ) եւ եղինջը: Վերցնել 2 ճաշի գդալ թրթնջուկը, 1 ճաշի գդալ եղինջը, 1/2 թեյի գդալ կեչու կոկոնները (ոպՐպջՏՉօպ տՏփՍՌ): Վրան լցնել 1 թեյի բաժակ սառը ջուր, 2-3 րոպե եռացնել թույլ կրակի վրա, 1 ժամ փակ տարայի մեջ թրմել: Օրը 3 անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ 1/4 բաժակով խմել սառը վիճակում:
Տիբեթական բժշկության մեջ առաջնային տեղ է տրվում ջրին: Ձեր առողջությանը սկսեք հետեւել առավոտյան սոված ստամոքսին 1 թեյի բաժակ եռացրած ջուր խմելով:
Տիբեթյան բժիշկների համոզմամբ` այս կերպ ձեր կյանքի տեւողությունը կերկարացնեք 10-15 տարով:
Երիտասարդության էլիքսիր
Անհրաժեշտ է կիտրոնի 100 մլ թարմ քամած հյութ, 200 գրամ բնական մեղր, 50 մլ ձիթապտղի յուղ: Այս բոլոր բաղադրիչները միմյանց խառնել, եւ ամեն առավոտ քաղցած ստամոքսին 1 թեյի գդալով խմել: Կարգավորվում է մարսողականությունը, կանխում է սկլերոզի հնարավոր զարգացումը, մաշկի գույնը լավացնում է, մաշկը հարթեցնում է:
Մաքրում ենք ավիշները
Օրգանիզմի` շլակներից մաքրումը արդյունավետ չի լինի, եթե չմաքրենք ավիշները, ավշային անոթները, որոնք իրենց մեջ մեծ քանակությամբ շլակներ եւ թունավոր նյութեր են ընդունում: Տիբեթական այս դեղատոմսը հատուկ ավիշների մաքրման համար է նախատեսված: Գազարի կամ խնձորի թարմ մրգահյութի վրա ավելացնել բազուկի հյութը` 4:1 հարաբերակցությամբ, եւ ուտելուց առաջ 150-200 գրամ խմել: Ինչպես նաեւ անհրաժեշտ է միաժամանակ սպիրտով եւ ծիծեռնախոտով (փՌրՑՏՑպս) պատրաստված թուրմը խմել: Վերջինից նախաճաշից առաջ խմում եք 1 կաթիլ, ճաշից առաջ` 2 կաթիլ, ընթրիքից առաջ` 3 կաթիլ: Կաթիլների քանակն այս սկզբունքով հասցնում եք մինչեւ 15 կաթիլի (միանգամից եք խմում 15 կաթիլը), ապա հետհաշվարկով քանակն իջեցնում եք մինչեւ 1 կաթիլի: Սպիրտով լուծույթը պատրաստում եք հետեւյալ կերպ. ծիծեռնախոտը մանրացնում եք, քամում եք հյութը 2-3 տակ ծալված թանզիֆե կտորով, եւ 450 գրամ բուսահյութի վրա 70 մլ բժշկական սպիրտ եք ավելացնում: Պահում եք սառնարանում: Տիբեթական այս պրոցեդուրան լավ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա` հիպերտոնիայի, աղեստամոքսային տրակտի պրոբլեմների, պսորիազի, հեմորոյի, օստեոխոնդրոզի դեպքում:
Ի դեպ, ժամանակակից դիետոլոգներն առանձնացրել են այն 10 մթերքները, որոնք երիտասարդացնում են օրգանիզմը: 1-ին տեղում բրոկկոլի կաղամբն է, 2-րդում` սխտորը, 3-րդ տեղում` հատապտուղները, մասնավորապես` հապալասը (փպՐվՌՍՈ) եւ չիչխանը (ՏոսպտՌւՈ): Այնուհետեւ` 4. միրգ եւ բանջարեղեն, 5. կարագը, հատկապես` բուսական յուղերը, 6. ձուկն` իր Օմեգա-3 յուղային թթուներով, 7. ցիտրուսային մրգերը եւ բանջարեղենը, 8. կակաոն, 9. ընկուզեղենը, 10. լոլիկը, որը հատկապես 50-ն անց տղամարդկանց երիտասարդացնում է:
Առհասարակ, բրոկկոլին չափազանց օգտակար բույս է, որը խորհուրդ է տրվում բոլոր տարիքի մարդկանց: Այս ծաղկակաղամբի մեջ C, PP, K, U, B խմբի վիտամիններ (B4 կամ Bp), պեկտին, հանքային աղեր կան: Խոլինի քանակությունը նպաստում է ուղեղի աշխատանքին, անփոխարինելի` մետիոնին ամինաթթուն, որն անհրաժեշտություն է քրոնիկ հոգնածության, Պարկինսոնի հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարախտի, ցիռոզի, օստեոարտրիտի դեպքում, ինչպես նաեւ՝ օգտակար է վնասված մազերի եւ եղունգների վերականգնման, մաշկի` ժամանակից շուտ ծերությունը կանխելու համար: Բրոկկոլիի մեջ C վիտամինը 2,5 անգամ ավելի շատ է, քան ցիտրուսային բանջարեղենի մեջ:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն